Պաղեստինի նախագահի վարչակազմը նախազգուշացրել է ցանկացած քայլի հնարավոր կործանարար հետեւանքների մասին, որը կհակասի  Արեւելյան Երուսաղեմի՝ իրենց ապագա պետության մայրաքաղաք դարձնելու որոշմանը, հաղորդում է AFP- ն:

Հայտարարությունը հաջորդել է այն լուրին, ըստ որի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է որոշի, արդյոք Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը անհրաժեշտ է տեղափոխել սուրբ քաղաք:

Պաղեստինցիները Արեւելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը եւ կտրուկ դեմ են ցանկացած փոփոխությանը:
Ներկայումս ոչ մի երկիր Երուսաղեմում դեսպանատուն չունի: Դրանք բոլորը Թել Ավիվում են տեղակայված:
Թրամփը երկուշաբթի պետք է  որոշի՝ արդյոք անհրաժեշտ է երկարաձգել  դեսպանատան տեղափոխման մերժումը:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա խոստացել էր ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել, սակայն մայիսին, իր նախորդների  պրակտիկային հետեւելով, ստորագրել էր դեսպանատան հետաձգման մերժումը: