Թուրքական իշխանությունները ցանկանում են կալանավորել ԿՀՎ նախկին ավագ վերլուծաբանին: Կալանքի պատճառը կրկին անցյալ տարվա հուլիսի հեղափոխություն փորձն է:

Anandolu-ն հաղորդում է, որ Ստամբուլի  դատախազները հրամանագիր են ստորագրել ԿՀՎ  հետախուզության ազգային խորհրդի նախկին փոխնախագահ Գրեհեմ Ֆուլերի կալանավորման մասին: Նրան կասկածում են հեղաշրջման կազմակերպմանը մասնակցած մարդկանց հետ կապ ունենալու մեջ:

Բացի այդ Ֆուլերին ցանկանում են «սահմանադրական կարգի խախտման» վերաբերյալ մեղադրանք ներկայացնել:

Ավելին՝ թուրք պաշտոնյաները կարծում  են, որ Ֆուլերը կարեւոր դերակատարություն է ունեցել քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի համար բնակության իրավունք ստանալու գործում, որին Անկարան մեղադրում է աշխարհի բոլոր հանցագործությունների, այդ թվում Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: