ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման դասախոսություն է կարդացել Նյու Դելիի ղեկավարության գագաթաժողովում: Չնայած նա իր խոսքում չի հիշատակել Թրամփին եւ զգուշորեն փորձել է խուսափել իր իրավահաջորդի ուղղակի քննադատությունից, այնուամենայնիվ,  իր սրամիտ պատասխաններում, որոնք լսարանին ծիծաղեցրել են, Թրամփի հասցեին մի քանի թաքնված հղում է եղել`սոցիալական ցանցերից օգտվելուց մինչեւ կլիմայի փոփոխությունն, գրում է AP- ն:

Սոցիալական մեդիայի մասին

Օբաման ասել է, որ միշտ օգտագործում է կետադրության եւ ուղղագրության ստուգումը: «Իմ աղջիկները դա տարօրինակ են համարում: Նրանց կարծիքով նախադասության վերջի վերջակետը միտքը խիստ է դարձնում: Ես ասում  եմ՝ «Սա անգլերենն է, այդպես դու հասկանում ես, որ միտքն ավարտված է»:

Նա նշել է, որ շատ մարդիկ թվիթի պատճառով խնդիրներ են ունենում: Օմաման խորհուրդ է տվել «մտածել, մինչեւ Twitter-ում ինչ-որ բան գրելը: Հասարակ սկզբունք է»:

Նրա խոսքով՝ սոցիալական մեդիան հզոր գործիք է՝ եւ լավ եւ վատ:

 «Twitter-ում ես 100 մլն հետեւորդ ունե: Մի քանի անգամ ավելի շատ, քան այն մարդիկ, որոնք ավելի հաճախ են օգտնվում այդ սոցցանցից»:

Օբամա Twitter-ում 97 մլն հետւորդ ունի, Թրամփը՝ 44 մլն:

Կլիմայի փոփոխության մասին

Նա նշել է, որ կլիմայի փոփոխության հարցը կարող է  քննարկել այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ արդյունահանվող վառելիքը աղքատ  երկների աճի համար անհրաժեշտ է կամ նրանց հետո, ովքեր կարծում են, որ մարդկությունը կարղո է ադապտացվել: Սակայն նա չի կարող այդ հարցը քննարկել այն մարդկանց հետո, ովքեր այդ խնդիրն անիրական են համարում:

 «Եթե դուք ասում եք, որ դա մոլորություն է, ապա մենք չենք կարողանա կառուցողական կերպով հաղթահարել մեր տարաձայնությունները», - ասել է Օմաբան:

Թրամփը նախկինում կլիմայի փոփոխությունը մոլորություն էր անվանել:

Լիդերության մասին

Օբաման կարծում է, որ քաղաքական գործիչները սովորաբար հասարակական կարծիքն են արտացոլում:

 «Եթե դուք տեսնում եք, որ քաղաքական գործիչն անում է մի բան, որը կասկած է առաջացնում, ապա որպես քաղաքացի դուք պետք է հարցնեք «Խրախուսու՞մ կամ աջակցու՞մ եմ այն արժեքներին, որոնց համար քաղաքական գործիչը պայքարում է»:

Դոնալդ Դաք թե Դոնալդ Թրամփ

Օբամային հարցրել են՝ ով է ավելի շատ արտացոլում Ամերիկան՝ Դոնալդ Դաքը թե Դոնալդ Թրամփը: Նախկին նախագահը խուսափել է ուղիղ պատասխանից:

Նրա խոսքով՝ ամերիկացիները կարող են լինել ինչպես բարի եւ շնորհակալ, այնպես էլ դաժան եւ կարճատես:

 «Ամերիկայում կան քաղաքական միտումներ, որոնց հետ ես համաձայն չեմ, բայց ես ընդունում եմ, որ դա ամերիկյան կյանքի մի մասն է»:

Նա նշել է, որ երբեմն կասկածում է, որ Ամերիկան եւ աշխարհը շարժվում են ճիշտ ուղղությամբ, հատկապես առողջապահության, կրթության, հավասարության եւ բարության հարցերում: