Արխանգելսկի մարզի դատարանը մայոր Իսաեւի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավճիռ է ներկայացրել: Նա մեղավոր է ճանաչվել զինվորների հանդեպ ծաղրական վերաբերմունքի հաամր: Սպան, որը եղել է 92485 զորամասի հրամանատարը, զորավարժությունների ընթացքում չափել է զինվորների սեռական օրգանները:
Նա 4 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նրան նաեւ 2 տարի արգելել են ղեկավար պաշտոններ զբաղեցնել, հաղորդում է «Բելոմորկանալը»:
Սպայի դեմ քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ զինվորական դատախազությունը զորակոչիկներից հավաքական բողոք է ստացել:
Նրանք նկարագրել են ծաղրանքները, ինչպես նաեւ «սեռական բնույթի» վիրավորանքները, որոնց զինծառայողները ենթարկվել են ծառայության ընթացքում:




























