Շվեյցարական IWC Schaffhausen ժամացույցի գործարարնը Ժնեւում 2018 թվականի հունվարին Ժամացույցների բարձր արվեստի միջազգային սրահում (SIHH)  ներկայացվող նորույթների մասին է հայտարարել: Այս մասին հաղորդում է Lenta.ru- ն

Սրահում 27 մոդելներից բաղկացած հավաքածու կցուցադրվի՝ Portugieser, Portofino, Pilot’s Watches եւ Da Vinci շարքերից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Van Cleef & Arpelsն տունը SIHH-ին Lady Arpels Planétarium-ի նոր մոդելը կներկայացնի:

Դա Midnight Planétarium ժամացույցի կանացի տարբերակն է, որի թվահարթակը վերարտադրում է Արեւային համակարգի մոլորակների ընթացքը:

Այն The Poetry of Time շարքում է ընդգրկված: