Երեւանում կան հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսներ, սակայն խնդիրները դեռ շատ են: Այս մասին դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը:

Ըստ խոսքով՝ այս հարցի լուծման համար դեռ զգալի աշխատանք պետք է արվի: Սակայն, ինչպես նշեց Ալավերդյանը, որոշ դրական փոփոխություններ արդեն նկատելի են, մնում է հուսալ, որ ոլորտում  սկսված բարեփոխումները շարունակական կլինեն եւ կհանգեցնեն շոշափելի արդյունքների: «Նպատակն մեկն է, որ  գոնե մայրաքաղաքում չմնան այնպիսի տեղեր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են շարժման խնդիրների բախվել»,-նշեց ՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ներկայումս կա հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորված 25 ավտոբուս: Նա պարզաբանեց, որ դրանք հիմնականում տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար է հարմարեցված: