ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սենատի կողմից հաստատված հարկային բարեփոխումների մասին օրինագիծը կնպաստի աշխատատեղերի ավելացմանը եւ ԱՄՆ տնտեսության հետագա զարգացմանը, եթե այն դառնա օրենք:
Այս մասին Նյու-Յորքում հանրապետականների կողմից ֆինանսական միջոցների հավաքի համար կազմակերպված միջոցառմանը, ասել է Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը երախտագիտություն է հայտնել օրինագծին կողմ քվեարկած հանրապետականներին: Ըստ նրա, օրինագիծը ենթադրում է «Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենախոշոր հարկային կրճատումը» իրականացնել:
Սպիտակ տան ղեկավարը քննադատել է օրինագծին դեմ քվեարկած դեմոկրատներին` կարծիք հայտնելով, որ դա հաջորդ տարի Կոնգրեսի ընթացիկ ընտրություններում իրենց պարտությանը կհանգեցնի:
Սենատի ընդունած օրինագծի հիմնական դրույթը բիզնեսի, կորպորացիաների եւ ձեռնարկությունների համար հարկային բեռի կրճատումն է:




























