Հյուսիսային Կորեան ներկայումս ԱՄՆ-ի անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքն է, եւ այդ երկրի հետ պատերազմ սկսելու վտանգն ամեն օր աճում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերթ ՄաքՄասթերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ամենա մեծ ուղղակի վտանգը ԱՄՆ-ին եւ աշխարհին՝ Հյուսիսային Կորեայի ռեժիմն է»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Քալիֆորնիա նահանգում Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական գրադարանում։
Հարցին, թե աճե՞լ է Հյուսիսային Կորեայի հետ պոտենցիալ պատերազմի ռիսկը՝ հաշվի առնելով Փհենյանի կողմից վերջերս բալիստիկ հրթիռի արձակումը, ՄաքՄասթերը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ այն ամեն օր աճում է»։
Նրա խոսքով, ամեն նոր բալիստիկ հրթիռ արձակելով Հյուսիսային Կորեան բարելավում է հրթիռներ արձակելու իր հնարավորությունները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Փհենյանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել։ նոր տիպի հրթիռը 53 րոպե թռիչքի ժամանակ բարձրացել է 4475 կմ եւ հաղթահարել 950 կմ տարածք։
Ճապոնիայի ՊՆ-ից հայտնել են, որ հրթիռն ընկել է ճապոնական Աիմորի պրեֆեկտուրայից 250 կմ հեռավորության վրա։




























