Ինտերնետի զարգացումն ուղեկցվում է ինչպես հնարավորություններով, այնպես էլ էլ երկրների ինքնիշխանության եւ անվտանգության համար մարտրահրավերներով: Այս մասին նշված է Ինտերնետի զարգացման 41-րդ համաշխարհային համաժողովի մասնակիցներին ուղղված Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ուղերձում, որ Ուչժեն քաղաքում համաժողովի բացմանն ընթերցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ քաղբյուրոյի անդամ Հուան Կունմինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այսօր ՏՏ-ն, տեխնոլոգիական եւ ինդուստրիալ հեղափոխությունը սոցիալ-տնտեսական զարգացման համար հզոր խթան են հանդիսանում: Դրա հետ միաժամանակ ինտերնետի զարգացումն ուղեկցվում է տարբեր երկրրների ինքնիշխանության, անվտանգության եւ զարգացման համար մի շարք մարտահրավերներով»,- նշված է ուղերձում:

Սի Ցզինպինը նաեւ հանդես է եկել  համատեղ ջանքերի օգտին հանուն ինքնիշխանության պաշտպանության, կիբերտարածքում գործընկերության զարգացման եւ ինտերնետի կառավարման՝ հույս հայտնելով, որ դրա շնորհիվ կկարողանան այնպես անել, որ «բոլոր երկրները նստեն ինտերնետի զարգացման գնացքը»: