Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը համակարգում է 2016 թվականի ընտրարշավին Ռուսաստանի միջամտության հետաքննությունը, որոշել է քննությունց հեռացնել քննչական խմբի առանցքային աշխատակցներից մեկին՝ ՀԴԲ հատուկ գործակալ Պիտեր Սթրզոքին: Պատճառը հատուկ ծառայության աշխատակցի հեռախոսային հաղորդագրություններն են, որոնք պարունակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական հայացքների մասին անչառ գնահատականներ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Հատուկ գործակալ Սթրզոքը համարվում է ՀԴԲ առավել փորձառու քննիչներից մեկը, որը մասնագիտացած է հակահետախուզական գործունեության հետ կապված գործերով: Նա համակարգել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնավոր էլեկտրոնային փոստն օգտագոծելու հետաքննությունը, եւ հետագայում մտել է Մյուլլերի քննչական խմբի մեջ:
Շաբաթ օրը հատուկ դատախազի աշխատակազմից հաստատել են, որ անցած ամռանը նա անցել է ՀԴԲ կադրերի տրամադրության տակ, երբ հայտնի է դարձել գործընկերներից մեկի հետ նրա հաղորդագրությունների բվանդակությունը: Դրանցում հատուկ գործակալը քաղաքական իրադարձությունները եւ ԱՄՆ նախագահի հայտարարությունները մեկնաբանել է «այն դիրքորոշմամբ, որոնք կարող են Թրամփի նկատմամբ քննադատական գնահատվել»:
ԱՄՆ Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչի աշխատակազմից հաստատել են, որ ստուգում են, թե ՀԴԲ-ն ինչպես է վարում 2016-ի ընտրարշավի հետ կապված հետաքննությունը: Ստուգման ընթացքում ուսումնասիրում են «նաեւ տեղեկությունները եւ հնարավոր մեղադրանքները որոշ անձանց հաղորդագրությունների փոխանակման դեմ»:




























