Կորեական թերակղզում հակամարտության թեժ փուլի առաջին զոհերը կդառնան Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Այս մասին բելառուսական СТВ-ի եթերում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Lenta-ն:
Նրա խոսքով՝ Մոսկվան դատապարտում է Փհենյանի վարած քաղաքականությունը, սակայն «մենք չենք կարող միաժամանակ չդատապարտել մեր ամերիկացի գործընկերների սադրիչ վարքագիծը՝ նրանք փորձում են նույն ուղղության մեջ ներքաշել ճապոնացինիներին եւ հարավկորեացիներին, որոնք պատերազմի սանձազերծման դեպքում առաջին զոհերը կդառնան»:
ՌԴ ԱԳ նախարարը դժգոհել է, որ Մոսկվան Փհենյանի հետ աշխատել է, սակայն Վաշինգթոնը Հյուսիսային Կորեայի սահմանների մերձակայքում արտահերթ զորավարժություններով ասես «հատուկ Կիմ Չեն Ընին սադրել է, որ նա չդիմանա դադարին եւ նրանց սադրանքների պատճառով սխալ կատարի»:




























