ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության գործակալությունը մտածում է արեւմտյան ափերին ՀՀՊ նոր համակարգերի տեղակայման մասին՝ կապված Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների առիթով Վաշինգթոնի մտահոգության հետ, փոխանցում է Reuters-ը:
Արեւմտյան ափերի պաշպանության համար, ամենայն հավանականությամբ, կտեղակայվեն ՀՀՊ THAAD համակարգեր՝ Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:
Կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեի անդամ եւ ռազմավարական ուժերի ենթակոմիտեի ղեկավար Մայք Ռոջերսի խոսքով՝ Հակահրթիռային պաշտպանության գործակալությունը ձգտում է արեւմտյան ափերի օբյեկտների լրացուցիչ պաշտպանություն հաստատել:
Մինչդեռ ՀՀՊ գործակալությունից հայտնել են, որ արեւմտյան ափերին THAAD տեղակայելու հանձնարարություն չեն ստացել:




























