Կանադայում մնացել է վերջին խոչընդոտը հաղթահարել G7-ում առաջին երկիրը դառնալու համար, որն օրինականացնում է ռեկրեացիոն մարիխուանան, փոխանցում է CNN-ը:

Կանադայի Սենատ է ներկայացվել կանեփի մասին օրինագիծ: Այն հասարակական լայն աջակցություն ունի եւ ստացել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հավանությունը:

Օրինագծի հեղինակ սենատոր Թոնի Դինի խոսքով՝ արդեն համընդհանուր ճանաչվել է, որ մարիխուանայի քրեականացումն անհաջող էր:

Մանրածախ վաճառողներն արդեն պատրաստվում են մարիխուանայի օրինական վաճառքին: Սպասվում է, որ օրենքը կընդունվի 2018 թվականի հուլիսին:

CNN-ը նշում է, որ Կանադայում ռեկրեացիոն մարիխուանայի շուկան կարող է մեծ շահույթ ապահովել: Marijuana Business Daily-ում հրապարակված վերջին տեղեկությունների համաձայն՝ 2021 թվականին Կանադայի մարիխուանայի շուկայում ամենամյա վաճառքը  կարող է կազմել 2,3-ից մինչեւ 4,5 մլրդ դոլար:

Սպասվում է, որ ԱՄՆ-ում 2021 թվականին ռեկրեացիոն կանեփի վաճառքը կկազմի 7,1 մլրդ դոլարից մինչեւ 10,3 մլրդ: Այս ցուցանիշի մեջ ներառված չէ 2 երկրներում մարիխուանային վաճառքից ենթադրվող շահույթը: