ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա կայցելի փետրվարի 26-27-ին: Այս մասին հայտնում է  The Sunday Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Չնայած Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությանը, որ Լոնդոն Թրամփի առաջին այցի ամսաթիվը դեռեւս չի որոշվել, այդուհանդերձ՝ արդեն առնվազն 10 օր այս ամսաթիվն է նշված բրիտանական իշխանությունների ժամանակացույցում: Նշվում է, որ այցը համընկնում է Լոնդոնում ԱՄՆ նոր դեսպանատան բացման հետ: