Փհենյանում ԱՄՆ եւ Հարավային Կորեայի Vigilant ACE զորվարժությունները սադրանք են համարում, որոնք անցկացվելու են դեկտեմբերի 4-ից 7-ը, որը հղի միջուկային պատերազմ սկսելու վտանգով, հայտնում է հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» պարբերականը:
«Սա Հյուսիսային Կորեայի դեմ բացահայտ տոտալ սադրանք է, որը ցանկացած պահի կարող է միջուկային պատերազմի հանգեցնել»,- հայտնում է պարբերականը՝ նշելով, որ «Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված զորավարժությունները նույնքան հիմար կլինեն, որքան սեփական ինքնասպանության սադրումը»:
Հարավկորեական YTN հեռուստաալիքն իր հերթին հայտնում է, որ տարեկան զորավարժություններին կմասնակցի ԱՄՆ եւ Հարավային Կորեայի ավելի քան 230 օդանավ, այդ թվում՝ F-22 եւ F-35: Այս անգամ կողմերը կմշակեն Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային օբյեկտներին կետային ավիահարվածների սցենարը, այդ թվում՝ քարշակներին, որոնց վրա տեղափոխում են հյուսիսկորեական հրթիռները:




























