ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին երբեք չի խնդրել իր՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինի դեմ հետաքննությունը դադարեցնել:
«Ես երբեք չեմ խնդրել, որ Քոմին Ֆլինի դեմ հետաքննությունը դադարեցնի: Ֆեյք նորությունները տարածում են Քոմիի սուտը»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է նա:
Հունիսին Կոնգրեսում իր ցուցմունքի ժամանակ Քոմին հայտարարել էր, որ Թրամփը Սպիտակ տանը Ֆլինին ստիպել է հրաժարական տալ:
Դեկտեմբերի 1-ին Ֆլինն իրեն մեղավոր է ճանաչել, որ ՀԴԲ-ին խաբել է, եւ համաձայնվել է համագործակցել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետ 2016-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության ժամանակ: Թրամփը Քոմիին ՀԴՊ տնօրենի պաշտոնից հեռացրել է մայիսին:




























