ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելու հարցում: Այդ մասին հայտարարել է նրա խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները, փոխանցում է Reuters-ը:
«Նա դեռ դիտարկում է շատ տարբեր փաստեր, երբ նա որոշում կայացնի, նա այդ մասին կասի Ձեզ, այլ ոչ թե ինձ», - ասել է Քուշները Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականության շուրջ ամենամյա գիտաժողովի ժամանակ:
Ակնկալվում է, որ Թրամփը դեկտեմբերի 5-6-ը կհայտարարի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, CNN-ին հայտնել են պաշտոնյաներն ու իրավիճակին ծանոթ օտարերկրյա դիվանագետները: Նաեւ սպասվում է, որ Թրամփը կստորագրի ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մերժումը, սակայն նրա վարչակազմին կհանձնարարվի դեսպանատան տեղափոխման ծրագիր մշակել:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն արդեն հայտարարել է այդ քայլի անթույլատրելիության մասին՝ ընդգծելով, որ նա վտանգի տակ է դնում Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման ջանքերը:
Աբասը խոսել է նաեւ Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջինս Աբասին հայտնել է, որ անկախ Պաղեստինի հանրապետությունը պետք է մայրաքաղաք ունենա Արեւելյան Երուսաղեմում, փոխանցում է «Անադոլուն»:
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գյխավոր քարտուղար Սաիբ Էրեկատն ու Պաղեստինի Հետախուզական ծառայության ղեկավար Մաջիդ Ֆարաջը Վաշինգթոնում կապ են հաստատել: Ալ Խալիդիի խոսքով՝ Աբասը նախազգուշացնում է
այդպիսի որոշման ընդունման հետեւանքների մասին, որը սպառնում է քաղաքական գործընթացներին ու խաղաղարար ջանքերին»:




























