Ալավերդի - Ախթալա ավտոճանապարհին այս տարվա հունվարին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով 1 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Ղազումյանը դիմել է Վերաքննիչ:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նրա պաշտպանը պահանջում է բեկանել առաջին ատյանի կայացրած վճիռն ու պատիժը պայմանակորեն չկիրառել՝ սահմանելոբ փորձաշրջան:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ղազումյանը, նախապես հաշվի չառնելով առկա անբարենպաստ ճանապարհային պայմանները, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ կառավարում, ինչի հետեւանքով մեքենան դարձել է անկառավարելի եւ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասի սահմաններից՝ ընկել Դեբեդ գետը: Վթարի հետեւանքով մեքենայի ուղեւոր Տիգրան Դավթյանը տեղում մահացել է, իսկ Ղազումյանը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նշենք, որ դեռեւս վթարից հետո տեղեկություններ կային, որ մեքենայի անվադողերը մաշված են եղել:



























