Բալթյան երկրները հայտնվել են ԵՄ անդամների առաջատարների շարքում՝ ոգելից խմիչքի վրա սպառողական ծախսերի մասնաբաժնով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վիճակագրական տվյալներով՝ 2016-ին եվրոպացիները ոգելից խմիչքների վրա ծախսել են 130 մլրդ եվրո, ինչը համարժեք է ԵՄ ՀՆԱ 0․9 տոկոսին։ Սպառողական ծախսերում ոգելիցի մասնաբաժինը Եվրոպայում հասել է միջինը 1․6 տոկոսի։
Պարզվել է, որ ոգելից խմիչք ամենից շատ սիրում են Մերձբալթյան երկրներում։ Վարկանիշի առաջատարն Էստոնիան է դարձել, որտեղ անցած տարի քաղաքացիների սպառողական ծախսերի 5․6 տոկոսը բաժին է ընկել ալկոհոլին։ Հաջորդ տողերում Լատվիան ու Լիտվան են՝ 4․8 ու 4․2 տոկոսով։
Լեհաստանն ու Չեխիան կիսել են չորրորդ ու հինգերորդ տեղերը՝ ոգելիցի վրա այդ երկրների բնակիչների ծախսերը հասել է 3․6-ի։ Ամենից քիչ՝ ընդամենը 0․9 տոկոս, ոգելիցի վրա իսպանացիներն են ծախսում։



























