Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մ-4) 27-րդ կմ-ի հատվածում (Չայնիի ոլորաններ), թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը:
«Խնդրում ենք լինել ուշադիր, իսկ հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ նշված հատվածով երթեւեկելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:




























