Հայաստանն ու Վրաստանը 2011 թ. համատեղ մաքսակետ կստեղծեն։ Այդ նպատակով երկու կառավարությունների հաստատմանն է ներկայացվել փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանի կառավարությունը այն կքննարկի դեկտեմբերի 23-ի նիստում։

Համատեղ մաքսատանը կստեղծվեն հատուկ եւ պարզեցված ընթացակարգեր։

Փոխըմբռնման հուշագիրը կգործի 3 տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարացվի նույն  ժամանակահատվածներով, եթե Կողմերից որեւէ մեկը գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին փոխըմբռնման հուշագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին: