«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանելու գործն ուղարկվեց Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավորն է Սերգեյ Մարաբյանը:

Ըստ մեղադրանքի՝ Պավլիկ Մանուկյանը դատական նիստի ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը «Սասնա ծռերի» գործով դատական նիստին Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» էր անվանել: