Բիթքոինի փոխարժեքը նորից թարմացրել է ռեկորդն այն բանից հետո, երբ դրա արժեքը երեքշաբթի սակարկությունների ժամանակ կազմել է 11 900 դոլար։

Նշենք, որ վերջին մեկ ամսում կրիպտոարժույթի փոխարժեքն աճում է՝ չնայած վերլուծաբանների այն նախազգուշացումներին, որ հնարավոր է վտանգավոր նվազում։

Անցյալ շաբաթ հայտնի էին դարձել առաջին բիթքոինային միլիոնատերերի անունները։ Դրանք են ամերիկացի երկվորյակ գործարարներ Քեմերոն եւ Թեյլոր Ուինքլվոսները։