Դատարանում հանդես եկող վկաները կրոնական գլխակապեր կրելու իրավունք ունեն, երեքշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Որոշումը կայացվել է Բոսնիայի  եւ Հերցոգովինայի քաղաքացու բողոքի համաձայն, որին տեղի դատավորները դատարանի դահլիճից վտարել էին ՝ կրոնական գլխակապը հանելուց  հրաժարվելու համար, փոխանցում է DW-ն:

Բոսնիայի դատավորի որոշումը եւ դրա հետեւանքով հայցվորի վրա դրված դրամական տուգանքը «դեմոկրատական հասարակության համար ազատ դավանանքի ավելորդ սահմանափակումներ են», ընդգծել են ՄԻԵԴ-ում: Ստրասբուրգում դատավորները տղամարդու գործողություններում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չեն տեսել, որում մեղադրել էին նրան՝ նշելով, որ նա գլխակապը չի հանել միայն իր կրոնի պահանջի համաձայն: ՄԻԵԴ-ը  պարտավորեցրել է հայցվորին 4500 եվրո փոխհատուցում վճարել:

Միեւնույն ժամանակ Ստրասբուրգում հստակեցրել են, որ այդ դեպքը սկզբունքայնորեն տարբերվում է այն դեպքերից, երբ պետական ծառայության պաշտոնյաները ցանկանում են կրոնական գլխակապեր կամ իրենց կրոնի այլ խորհրդանիշներ կրել:

Ինչպես բազմիցս հայտնել են ՄԻԵԴ-ից, կրոնական չեզոքությունը պահպանելու նպատակով պետությունը կարող է սահմանափակել կրոնական խորհրդանիշերի կրումը հասարակական վայրերում: Մասնավորապես, դա վերաբերում է դատավորներին, դպրոցի ուսուցիչներին եւ բուհերի դասախոսներին: