Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նոր հարկային օրենսգիրքը, որի համաձայն, ակցիզային նոր հարկեր են ավելանում. նախկինում բենզինի մեկ տոննայի ակցիզային հարկը եղել է 25 հազար դրամ, հունվարի 1-ից լինելու է 40 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, սեղմված գազի համար հիմա չկա ակցիզային հարկ, իկ հունվարի 1-ից լինելու է 25 հազար դրամ. «Սրանք այն թանկացումներն են, որոնք մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու մնացած առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման, նաեւ տրանսպորտի թանկացման համար»:
Մարուքյանն առաջարկեց հետաձգել օրենքի կիրարկումը հունվարի 1-ից, որովհետեւ «սրա մուլտիպլիկատիվ էֆեկտը կխեղդի առանց այդ էլ մի փոքր շնչող մի քանի գործարար սեգմենտներին, նաեւ կնպաստի նաեւ աղքատության ավելացմանը»:
«Ըստ էության, ԵՏՄ-ի անդամության հետ կապված թանկացումներին գումարվում է ԱԺ-ի ընդունած օրենքով թանկացումները»,-ասաց նա:




























