Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին կմասնակցի իր հրաժարականի մասին վերջերս արված հայտարարության հետեւանքով ստեղծված ճգնաժամի շուրջ Փարիզում կայանալիք բանակցություններին, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է AFP-ը:

«Նպատակը վճռական պահին քաղաքական գործընթացին (Լիբանանում) աջակցելն է», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը այն բանից հետո, երբ Հարիրին հայտարարել է, որ զղջացել է հրաժարական տալու համար:

Հանդիպմանը ներկա են լինելու ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաեւ Գերմանիան, Իտալիան եւ Եգիպտոսը: