Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն կոչ է արել Օդեսայի մարզի նախկին նահանգապետին եւ «Նոր ուժերի ռուխ»-ի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին ներկայանալ քննիչին դատավարական փաստաթղթեր ստանալու համար: Այս մասին նա հայտարարել է Վերին Ռադայի ամբիոնից, հաղորդում է«112 Ուկրաինա»-ն:

 «Լինելով այնպիսի մարդ, որն անհանգստանում է Ուկրաինայի խաղաղության համար, կարծում եմ, որ վաղը՝ 09:00-ին, քննիչին ներկայանալով, Սաակաշվիլին երկիրն ավելորդ ցնցումներից կազատի», - ասել է Լուցենկոն:

Նա ավելացրել է, որ «այսօրվա փախուստից հետո նման մեղմ խափանման միջոցն արդեն կասկածի տակ է դրվում»: Հիշեցնենք, որ նախկինում հայտարարվել էր, որ Սաակաշվիլին սպառնում է տնային կալանք՝ էլեկտրոնային ապարանջան կրելով:

Գերագույն Ռադայի շենքի մոտակա ճամբարում մարդկանց 24 ժամ են տվել, որից հետո համապատասխան միջոցներ են կիրառվելու:

Սաակաշվիլին հայտարարել է, որ Վերին Ռադայի պատերի մոտ կմնա: «Ես դեռ այստեղ եմ մնում, ուկրաինացիների հետ, մինչեւ ժողովուրդը այս կեղծարարներին չազատի պաշտոններից», - ասել է Սաակաշվիլին, հաղորդում է, Strana.ua-ն:

Այս պահին հանրահավաքը շարունակվում է, ակտիվիստները բեմից ելույթ են ունենում: Սահմանադրության հրապարակում շուրջ 1500 ակտիվիստ կա: Մոտ 500 իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պահպանում են հասարակական կարգը: Նրանք խորհրդարանի մոտ մի քանի շարքով կանգնած են, բախումներ չեն առաջանում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաակաշվիլիի գործը վարում է սկանդալային դատախազ Կուլիկը, որը նախկինում մեղադրվել էր անօրինական հարստացման մեջ: Խարկովի մարզի դատախազության նախկին քննիչ Ալեքսանդր Ռուժանսկին մեղադրում է Կուլիկին նրանում, որ նա «տականք է, ԱԱԾ գոևծակալ, սրիկա, որը հարստացել է պատերազմում»: