Ռուսական 100 մլն դոլարի վարկով սպառազինություն ձեռք կբերենք նույն գնով, ինչը ՌԴ զինված ուժերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ–ում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ քննարկման ժամանակ նշել է ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, ՌԴ-ն ﬕնչև 100 ﬕլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Արռտակ Զաքարյանը նշեց, որ վարկը Հայաստանին տրամադրվելու է 5 տարի ժամկետով՝ 3 տոկոս տոկոսադրույքով: «Համաձայնագիրն իր բնույթով առանձնահատուկ է, քանի որ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական նշանակության որակյալ արտադրանք, սպառազինություն և ռազմական տեխնիկա այն նույն գնով, ինչը ՌԴ ազգային զինված ուժերի համար է նախատեսվում», - նշեց փոխնախարարը:
ՊՆ փոխնախարարը նաև նկատեց, որ ռազմական նշանակության արտադրանքն ամբողջովին նոր է և զգալի կամրապնդի ՀՀ բանակը, ինչն էլ կհանգեցնի ՀՀ անվտանգության բարելավմանը:




























