Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը: NEWS.am-ը համալսարանի լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 3-րդ նիստը, որի օրակարգում եղել է ԵՊԼՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը: Ներկա են եղել հոգաբարձուների խորհրդի բոլոր 24 անդամները: Նիստը վարել է ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիս Բերբերյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա՝ 24 կողմ, 0 դեմ, 0 անվավեր, Կարինե Հարությունյանը ընտրվել է ԵՊԼՀ ռեկտոր:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























