Բիթքոին կրիպտոարժույթը դեկտեմբերի 5-ին արժողության նոր ռեկորդ է սահմանել՝ հատելով 12 հազար դոլարի նիշը:

Արժույթի կապիտալիզացիան գերազանցել է 200 միլիարդ դոլարը, հաղորդում է Coinmarketcap- ը:

Ամենաբարձր մակարդակում բիթքոինի արժեքը հասել էր 12032 դոլարի: Ներկայումս կրիպտոարժույթը վաճառվում է 12 հազար դոլարից ցածր արժեքով:

Ըստ Coindesk-ի տվյալների՝ դեկտեմբերի 5-ին բիթքոինի առավելագույն արժեքը 11 859 դոլար է եղել: