Գերմանիայում ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախման հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 50-ը: Այս մասին հաղորդում է Bild թերթը՝ հղում կատարելով դաշնային ոստիկանությանը:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Մերբուշ քաղաքի կայարանում՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողում: Վթարը տեղի է ունեցել National Express միջազգային տրանսպորտային ընկերության ուղեւորատար գնացքի եւ DB Cargo-ի  բեռնատար գնացքի միջեւ, հայտնում է Lenta- ն:

Ուղեւորատար գնացքում 100-ից մինչեւ 200 մարդ է գտնվել: