Ընտանիքում բռնության մասին օրենքի հանրային քննարկումները լուրջ տարաձայնություններ առաջ բերեցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին՝ խորհրդարանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ սա չպետք է անհանգստություն առաջ բերի, այլ ընդհակառակը, այս հանգամանքը պետք է դիտարկել որպես դրական երեւույթ։ «Առողջ բանավեճը կարող է նպաստել այս եւ ցանկացած այլ օրենքի բարելավման գործընթացին»,-ասաց նա՝ հավելելով, որ դա բնավ չի նշանակում, որ օրինագծի հեղինակները միշտ չէ, որ համաձայն չեն այդ կարծիքների հետ։