Խորհրդարանում ելույթների ընթացքում տպավորություն է ստեղծվում, որ հայկական ավանդական ընտանիքն այն է, երբ ամուսինները պարբերաբար բռնության են ենթարկվում: Այդ մասին ԱԺ-ում դեկտեմբերի 6-ին՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանեկան բարեկեցության վերականգնման մասին» օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ ընտանիքի վերաբերյալ այդ կարգի մեկնաբանությունն իր համար «նոու հաու» է: «Ես կարծում եմ, որ հայկական ընտանիքն այն ընտանիքն է, որտեղ կա ու պիտի լինի փոխադարձ վստահություն եւ հավատ միմյանց նկատմամբ»,- հստակեցրել է Զոհրաբյանը եւ հավելել, որ բռնության երնթարկվում են նաեւ տղամարդիկ, թեեւ նրանց թիվը կազմում է ընդամենը 1 տոկոս:




























