Վաշինգթոնը կցանկանար, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մասնակցի Ժնեւում միջսիրիական բանակցություններին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։

«Մենք կարծում ենք՝ կարեւոր է, որ Բաշար Ասադը քանի դեռ ռեժիմի առաջնորդն է, անմիջականորեն  ներգրավված է այս բանակցություններում»,– ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում ասուլիսի ժամանակ։

Թիլերսոնի խոսքով՝ ԱՄՆ–ն Ռուսաստանին  հայտնել է այդ բանակցություններում եւ քննարկումներում սիրիական ռեժիմի մասնակցությունը։

«Եվ նրանց առաջ խնդիր ենք դրել ներգրավել բանակցություններին»,– ասել է պետքարտուղարը։