Չինաստանի Շանդուն նահանգի Ցզինան քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունը տեղի է ունեցել  առավոտյան: Ականատեսների խոսքով՝ պայթյունի ձայնը շատ բարձր էր: Վնասվել են շենքի պատուհանները, պատշգամբները, երեսապատումը: Դեպքի վայ է ժամանել տասնյակից ավելի հրշեջ հաշվարկ:

Պայթյունի պատճառն անհայտ է: 14 մարդ հոսպիտալացվել է: