Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 01։03-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւան-Ցամաքաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սեւան-Ցամաքաբերդ հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Volkswagen Passat» մակնիշի 35 AD 186 (վարորդ՝ 28-ամյա Հ. Կ.) եւ «ՎԱԶ-2108» մակնիշի 34 PL 148 (վարորդ՝ 26-ամյա Ա. Գ.) համարանիշերի ավտոմեքենաները: «Volkswagen Passat»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից, հայտնվել ձորում եւ ամբողջությամբ այրվել: Վերջինիս վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել մեքենայից եւ տեղափոխվել Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, մարվել` 01:53-ին:



























