Սահմանադրական բարեփոխումների համաձայն՝ 2018-ի ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կդառնա Աուդիտորական պալատ: Այդ մասին դեկտեմբերի 7-ին՝ «ՀՀ Վերահսկիչ պալատի 2018-ի գործողությունների տարեկան ծրագրի հաստատման մասին» նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը:

ՎՊ-ը տեսչության փոխարեն պատրաստելու եւ տրամադրելու է հաշվետվություններ:  «ՎՊ ամենամյա ծրագիրը Ազգային ժողովում ներկայացվում է վերջին անգամ, քանի որ նոր Աուդիտորական պալատը հետագայում ինքն է հաստատելու արված հաշվետվությունները», - հստակեցրել է Յոլյանը: