Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 12:20-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Իշխանասար Մ-2 ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 7 կմ-ին բախվել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի 629 LT 61 պետհամարանիշի (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ե.) եւ «ՈՒԱԶ» մակնիշի 52 SL 757 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ՝ 1946 թ. ծնված Ս. Խ.): «ՈՒԱԶ»-ը կողաշրջվել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՈՒԱԶ» ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Mercedes Sprinter-ում եղել է 14 ուղեւոր, որոնք բարեբախտաբար  չեն տուժել: