Օրինագիծը միտված է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության եւ ներդրումային կլիմայի բարելավմանը: Այս մասին դեկտեմբերի 7-ին Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ ասաց  օրինագծի հեղինակներից մեկը՝ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ այն ուղղված է նաեւ ներմուծման գոծընթացում հարկային պարտավորությունների կատարմանը աջակցելուն, արտասահմանյան ընկերությունների ֆինանսական բեռը թուլացնելուն եւ շրջանառու միջոցների դեֆիցիտը փոքրացնելուն:  Էնֆիաջյանի պարզաբանմամբ՝ այս նախաձեռնությունը թույլ կտա ոչ միայն մինչեւ հաջորդ ամսվա 20-ը վճարել Եվրասիական տնտեսական միության երկրներից ներմուծվող ապրանքի դիմաց, այլեւ սկզբունքորեն աշխարհի բոլոր երկրներից: