Վաշինգթոնը չի հանի հակառուսական պատժամիջոցները, քանի դեռ նա զորքերը Ուկրաինայից դուրս չի բերել։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է Reuters–ը։

«Մենք պետք է հստակ պատկերացնենք այդ բռնության աղբյուրը,– ասել է Թիլերսոնը՝ վկայակոչելով հրադադարի ռեժիմի աճող խախտումները, որոնք գրանցել է ԵԱՀԿ հատուկ առաքելությունը Ուկրաինայում։ Ռուսաստանը զինում է, մարզում եւ կռվում հակակառավարական ուժերի հետ։ Մենք Ռուսաստանին եւ նրա վստահված անձանց կոչ ենք անում դադարեցնել ԵԱՀԿ դիտորդական առաքելության դեմ հարձակումները, ահաբեկումներն ու հետապնդումները։

Մենք միանում ենք մեր եվրոպացի գործընկերներին պատժամիջոցների պահման հարցում, քանի դեռ Ռուսաստանը չի հանել իր զորքերը Դոնբասից եւ չի կատարել Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները»,– ասել է Թիլերսոնը։