«Արարատի գինու գործարան» ՓԲԸ–ն ազատվել է տեխնիկական սարքավորումներ, հումք եւ նյութեր ներկրելու համար մաքսատուրքերից։ Որոշման նախագիծը հավանություն է ստացել դեկտեմբերի 7-ին կառավարության նիստում։ Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Ավելի վաղ «Արարատի գինու գործարան» ՓԲԸ–ն դիմում էր ներկայացրել կառավարությանը՝ ներդրումային մաքսատուրքերից ազատվելու խնդրանքով։ Այդ արտոնությունը ներկայացվել է տնտեսության գերակա ճյուղերին ներդրումային աջակցության ծրագրի շրջանակում։




























