Հայաստանը հետամուտ է լինելու, որ փոխադարձության սկզբունքը պահպանվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած ահազանգին, ըստ որի՝ Մոսկվայի օդանավակայանում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից պահանջել են հանել գոտին ու մանրամասն ստուգել են։
Հարցին, թե ի՞նչ իրավունքով է Մոսկվան ստուգում ՀՀ ԱԺ նախագահին, նման միջպետական համաձայնագիր կա՞, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.
«Հատուկ համաձայնագիր չկա այդ մասին, բայց, բնական է, մենք այդ հարցին ուշադրություն ենք դարձնելու, որովհետեւ, ընդհանուր առմամբ, պետությունների միջեւ պետք է գործի փոխադարձության սկզբունքը՝ անկախ նրանից՝ կա համաձայնություն, թե ոչ»։




























