Կրիպտոարժույթների ձեռքբերման NiceHash սերվիսը հաքերային հարձակման է ենթարկվել, որի հետեւանքով դրամապանակից ընդհանուր 70 մլն արժողությամբ բիթքոին է գողացվել, գրում է The Wall Street Journal-ը:

NiceHash մարքեթինգի գծով ղեկավար Անդրեյ Սկրաբան WSJ-ին հաստատել է, որ դրամապանակից գողացել են մոտ 4,7 հազար բիթքոին: «Դա պրոֆեսիոնալ հարձակում էր», - ասել է նա:

Մինչ այդ, բիթքոինը շարունակում է ռեկորդներ սահմանել. հինգշաբթի առաջին անգամ այն 15,000 դոլարի նիշը  հատեց եւ 16 հազար դոլարին մոտեցավ: Այս մասին վկայում են Coinmarketcap.com- ի տվյալները: