Արգենտինայում դաշնային դատավորը նախկին նախագահ Կրիստինա Ֆերնանդեսին պետական դավաճանության մեջ է մեղադրել: Նա խնդրել է կալանավորել նրան 1994 թվականին Հրեական համայնքի կենտրոնի պայթյունի մեջ Իրանի հնարավոր դերակատարությունը թաքցնելու փորձի համար: Պայթյունի հետեւանքով 85 մարդ էր մահացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով դատարանի որոշումը:
Քանի որ Ֆերնանդեսը ներկայումս սենատոր է, Կոնգրեսը նախ պետք է քվեարկի խորհրդարանի անձեռնմխելիությունից նրան զրկելու վերաբերյալ: Դատավոր Կլաուդիո Բոնադիոն, նույնպես մեղադրանք է առաջադրել եւ հանձնարարել է նախկին արտգործնախարար Ֆերնանդես Գեկտոր Թիմերմանին տնային կալանքի ենթարկել:




























