Հյուսիսային Քալիֆորնիայում ոստիկանությունը ձերբակալել է հայտնի խմբավորումների մոտ 50 անդամի:

AP-ն հաղորդում է, որ շուրջկալի ժամանակ առգրավվել է 35 միավոր զենք, ներառյալ՝ 10 ինքնաձիգ, ինչպես նաեւ թմրանյութ եւ կանխիկ գումար: Ձերբակալված բոլոր 47 մարդիկ մեղադրվում են սպանություն կատարելու համար դավադրության, կողոպուտի, թմրանյութի ապօրինի շրջանառության, մարդկանց վաճառքի, ապօրինի զենք ունենալու մեջ: