Բրիտանիայում հանուն զվարճանալու կատակասերը որոշել է գլուխը մտցնել միկրոալիքային վառարանի մեջ: Նրան ազատելու համար ստիպված էին փրկրարների կանչել: Փրկարարներից 1 ժամ է պահանջվել նրան ազատելու համար, հայտնում է BBC-ն:
22-ամյա երիտասարդը եւ նրա ընկերները որոշել են զվարճանալ: Նրա գլուխը փաթաթել են պոլիէթիլենով, ծածկել Polyfilla-ի խառնուդով եւ գլխի վրա են հագցրել վառարանը: Շնչելու համար ընկերոջ բերանի մեջ խողովակ են դրել: Սակայն երբ փորձել են միկրոալիքային վառարանը հանել, ոչինչ չի ստացվել, խառնուրդը չորացել է, եւ վառարանը «զոդվել» գլխին: Փրկարարները նշել են, որ նա կարող էր շնչահեղձ լինել կամ ծանր վնասվածք ստանալ:



























