Էդինբուրգում իտալուհին կծել է նախկին զուգընկերոջ ամորձին՝ երեք հոգով սեքս փորձելուց հրաժարվելուց համար, փոխանցում է Mirror-ը: Դատարանը վճռել է կես տարով «սահմանափակել նրա ազատությունը» եւ 500 ֆունտի չափով փոխհատուցում վճարել: Պարբերականը գրում է, որ 43-ամյա Նունցյա Դել Վիսիոն դատարանում պնդել է, որ գործել է ինքնապաշտպանության նպատակով:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսին, երբ Դել Վիսիոն ընկերների հետ, որոնց թվում եղել է նաեւ իր նախկին ընկեր Մարչելո Պալման, բուռն երեկոն որոշել են եզրափակել վերջինիս տանը: Մարչելոն պնդում է, որ ննջասենյակում առանձնացել է խմբից այլ կնոջ հետ, իսկ Նունցյան՝ իր ընկերոջ հետ: Սակայն ավելի ուշ Նունցյան միանգամայն մերկ մտել է  նրա սենյակ  եւ, անկողնուն ցատկելով, պահանջել է երեքով սեռական հարաբերություններ: Մերժում ստանալով՝ կինը բարկացել է եւ սկսել է ջարդել մահճակալը: Նախկին սիրեցյալների վեճը շատ բուռն է ստացվել: Ինչ-որ պահի Նունցյան ատամներով բռնել է Մարչելոյի ամորձիները: Վերջինս հրել է նրան, իսկ նա հասցրել է կծել ամորձիներն ու ձվիկը դուրս է ընկել: Հիվանդանոցում ձուն տեղադրել են ամորձու մեջ եւ 15 կար դրել: