Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հունվարին Բրյուսելում կմասնակցի Եվրամիության երկրների արտգործնախարարների  2018-ի առաջին նիստին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Նա (Աբասը – խմբ.) համաձայնել է: Հունվարի սկզբին նախագահ Աբասն այստեղ՝ Բրյուսելում կլինի, որպեսզի քննարկենք մերձավորարեւելյան գործընթացների հեռանկարներն ու Եվրամիության կողմից դրան աջակցությունը», - լրագրողներին Բրյուսելում ասել է նա: