Բիթքոինի արժեքը սակարկությունների ընթացքում 10 ժամվա ընթացքում 4 հազար դոլարով նվազել է, վկայում են CoinMarketCap կայքի տվյալները, հայտնում է RNS–ը։

Ժամը 15։34–ի դրությամբ այն էժանացել է՝ հասնելով 14 336 դոլարի այն դեպքում, երբ 10 ժամ առաջ դրա արժեքը 18 353 դոլար էր։

Կրիպտոարժույթի կապիտալացումը կազմել է 239.8 մլրդ դոլար։