ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումն սկսել է կատակով։ Այս մասին Facebook-ում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մանդարիններն աբխազական են»,- կատակել է Լավրովը հայ գործընկերոջ հետ հանդիպման մեկնարկին»,– գրել է Զախարովան։
Լուսանկարում երեւում է, որ դիվանագետների առջեւ ցիտրուսային մրգերով զամբյուղ է դրված։
Լավրովի եւ Նալբանդյանի հանդիպումը կայացել է Վիեննայում ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ նիստի շրջանակում։




























